Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Բալը բարձրացնում է իմունիտետը. բժիշկներ. 1in.am

Բալը բարձրացնում է իմունիտետը. բժիշկներ. 1in.am

Գիտական փորձերի արդյունքում հետազոտողները պարզել են, որ բալն ունի մի շարք բուժական հատկանիշներ։ Միչիգանի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ բալի կանոնավոր օգտագործումը բարձրացնում է օրգանիզմի իմունային ռեակցիաները և ամրացնում առողջությունը։

 

Առնետներին մասնագետները ենթարկել են 90-օրյա «արևմտյան դիետայի», որը հիմնված է ճարպի բարձր պարունակության և ածխաջրերի չափավոր քանակի վրա։ Դրանից հետո նրանց մարմին է ներմուծվել բալի փոշի։ Արդյունքում կրծողների կենսագործունեության ցուցանիշներում բժիշկները հայտնաբերել են դրական փոփոխություններ։ Կրճատվել են սրտային հիվանդությունների ռիսկի գործոնները, նվազել է խոլեստերինի մակարդակը։ Մասնագետները նաև նկատել են դրական գործընթացներ, որոնք վերաբերում են մարմնի կշռի ու ճարպաշերտի նվազմանը։ Այս մասին հայտնում է Vesti-ն։

 

Հաջորդ լաբորատոր փորձն անցկացվել է 10 մարդկանց մասնակցությամբ, ովքեր տառապել են ավելորդ քաշից։ Նրանց առաջարկվել է 4 շաբաթ ամեն օր բալի հյութ խմել։ Արդյունքում նրանց օրգանիզմում տեղի է ունեցել սրտային հիվանդությունների գործոնների զգալի նվազում։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. lenagold.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ